Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ամերիկյան Tesla ընկերությունն անվանափոխվել է

$
0
0

Ամերիկյան Tesla ընկրությունն անվանափոխություն է կատարել: Ինչպես գրում է Motor.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, ընկերությունը Tesla Motors-ի փոխարեն այսուհետ կկոչվի Tesla Inc.:

Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված Tesla ընկերության որոշումն անվանափոխության վերաբերյալ: Ամերիկյան աղբյուրի կարծիքով` դա կարող է կապված լինել էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության գործունեության ոլորտի ընդլայնման հետ:

Մեքենաներից բացի Tesla-ն և իրեն պատկանող ընկերությունները ներկայում զբաղվում են կենցաղային կիրառության մարտկոցների, ինչպես նաև արևային էներգիա ստանալու համար նախատեսված վահանակների արտադրությամբ:

Ներկայում Tesla-ի էլեկտրամեքենաների մոդելային շարքը կազմված է երկու մեքենայից` Model S և Model X: Ավտոարտադրողը մտադիր է արտադրության հանձնել նաև Model 3 ամենամատչելի մոդելը: Ակնկալվում է, որ նորագույն մոդելը վաճառքում կհայտնվի 2018-ին:  

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>