Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

10.3 մլն մեքենա. Volkswagen-ը վաճառքի ռեկորդ է սահմանել

$
0
0

Գերմանական հեղինակավոր Volkswagen մեքենաշինական ընկերությունը 2016թ. վաճառել է ամենաշատ թվով մեքենաները՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ ճապոնական Toyota-ից:


Ինչպես նշում է Bloomberg-ը, 2016թ. Volkswagen-ի վաճառքի ցուցանիշն աճել է 3.8%-ով՝ հասնելով 10.3 մլն մեքենայի: Մինչդեռ Toyota-ի դեպքում աճի ցուցանիշը կազմել է 0.2% (10.2 մլն մեքենա):


Աղբյուրը մանրամասնում է, որ Volkswagen-ը գերազանցել է ճապոնական ավտոբրենդին արտասահմանյան շուկայում մեքենաների վաճառքի ծավալով: Գերմանական ավտոկոնցեռնն ավելացրել է վաճառքի ցուցանիշները մասնավորապես Չինաստանում, ինչը պայմանավորված է հարկերի իջեցմամբ:

          


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>