Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

14 մլրդ դոլար. Թրամփի վարչակազմն ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստն է

$
0
0

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նորաստեղծ վարչակազմում ներառված բարձրաստիճան պաշտոնյաների կարողության ընդհանուր չափը հասնում է 14 մլրդ դոլարի:


Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ սա ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ վարչակազմն է:


Նշվում է, որ ամերիկյան նոր իշխանությունների ֆինանսական կարողության վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել են նրանց հետ աշխատող մասնավոր բանկիրները, ֆինանսական գծով խորհրդատուները:


Նշենք, որ նախկինում մի շարք հայտնի իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհությամբ են նկատել, որ 70-ամյա հանրապետականն իր շուրջը հավաքել է բիզնես ոլորտի «ծանրքաշայիններին», որոնց  բանկային հաշիվներին միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ կան:


«Թրամփն իր շուրջ հավաքել է միլիարդատերերի թիմ, իսկ դա վկայում է, որ նա սխալ ուղղությամբ է շարժվում»,-ասել է աշխարհում աղքատության և անհավասարության հարցերով զբաղվող Oxfam International  կազմակերպության ղեկավար Ուինի Բյանիման:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>