Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքական նավահանգիստները դուրս են մղվել 2017 թվականին իրականացվելիք միջազգային զբոսաշրջային երթուղիներից

$
0
0

Մի շարք միջազգային ընկերություններ, որոնք լյուքս դասի զբոսանավերով ծովային շրջագայություններ են կազմակերպում, գալիք տարվա համար նախատեսվող երթուղիները նախագծելիս հրաժարվել են Թուրքիայի տարածքում իրականացվող կանգառներից`անվտանգության նկատառումներով: Այս մասին հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:

Դեկտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ամերիկյան «Princess Cruises» լյուքս դասի զբոսանավի երթուղուց հանվել են 2017-ի համար դեպի թուրքական նավահանգիստներ նախատեսված բոլոր 50 ուղևորությունները:


Ծովային զբոսաշրջության ոլորտի ընկերություններից մեկի ղեկավար, թուրք գործարար Էրքութ Օնենը նշում է, որ միջազգային ընկերությունները գրեթե 80 տոկոսով կրճատել են թուրքական նավահանգիստներում իրենց կանգառների թիվը:


Թուրք գործարարը նաև ընդգծել է, որ թուրքական նավահանգիստների փոխարեն միջազգային հայտնի ընկերությունները նախապատվությունը տալիս են Հունաստանի կղզիներին և Մոնտենեգրոյին:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>