Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայկական դրամը բավական կայուն վարկանիշ ունի. Թաթուլ Մանասերյան

$
0
0

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ տեղի է ունենում դոլարի արժևորում, և այդ գործընթացները չի կարելի սահմանափակել Հայաստանի տարածքով ու պայմանավորել հայկական դրամով:

«Տվյալ դեպքում ԱՄՆ-ի դոլարը արժևորվում է, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության վերընթաց զարգացմամբ: Մյուս կողմից Ռուսաստանի ազգային արժույթի՝ ռուբլու արժևորման միտում կա, ինչն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի, քանի որ ռուսական արտահանմանը դա որոշակի վնաս է հասցրել, և նույնը վերաբերում է ամերիկյան արտահանումներին»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանում հայկական դրամը բավականին կայուն վարկանիշ ունի և հատկապես 2015, 2016 թվականներին, հետխորհրդային տարածքի բոլոր արժույթների համեմատ, ամենակայուն արժույթը Հայաստանի ազգային արժույթն է եղել:

«Սա կարելի է համարել կայունության գրավականներից մեկը՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական առումներով»,-ասաց նա: Թաթուլ Մանասերյանը չբացառեց, որ փոխարժեքի նվազումը մի քանի կետով կարող է ունենալ դրական ազդեցություն, մասնավորապես արտահանումների համար նպաստավոր կարող է լինել:

«Մի մոռացեք, որ վերջին տարիներին հենց արտահանողներն են խոսում այն մասին, որ եթե որոշ չափով դրամի փոխարժեքը նվազի, ապա դա իրենց համար ձեռնտու կլինի, թեև դա չպետք է լինի արհեստականորեն»,-ասաց նա և նկատեց, որ ռուբլու և դոլարի արժևորումը դրական ազդեցություն կունենք տրանսֆերտների աճի ուղղությամբ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>