Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ֆինանսական նոր հոսքեր դեպի ՀՀ գյուղատնտեսություն

$
0
0

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի միջև կնքվել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով վարկային պայմանագիր, որն ուղղվելու է գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և EFSE-ի համագործակցությունը սկսվեց 2013թ-ին, երբ հիմնադրամը բանկին 2 վարկ տրամադրեց՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ ներգրավված միջոցները թույլ կտան Հայաստանում ավելի ամրապնդելու Բանկի դիրքը ֆինանսաբանկային համակարգում. «Մենք ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը Հարավարևելյան Եվրոպայի Հիմնադրամի հետ և նոր փոխառություն ստանալ ազգային արժույթով: Այս գործարքը հնարավորություն կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին ավելի լայն գործունեություն ծավալել մեր տնտեսության զարգացման համար հիմնաքարային հանդիսացող՝ ՓՄՁ-ների և գյուղ ոլորտի ֆինանսավորման համար»:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշեց, որ երկու կազմակերպությունների միջև 2013 թվականից մեկնարկած արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցվում է ստորագրված արդեն երրորդ պայմանագրով:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>