Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

«Գազպրոմ»-ը և Իրանը համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

$
0
0

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Իրանի պետական նավթային ընկերությունը (NIOC) համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը, գրում է gazeta.ru-ն:


«Հուսով եմ, որ այսօր փաստաթղթի ստորագրմամբ «Газпром нефть»-ը կսկսի իր գործունեությունն Իրանի տարածքում երկու հանքավայրում»,- ասել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն:


Նա նաև հավելել է, որ պաշտպանում է Իրանի շուկայում ռուսական ընկերությունների ակտիվությունը:


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, «Գազպրոմ»-ը հետաքրքրվում է Իրանում արդյունահանման, հեղուկ բնական գազի արտադրության, գազի մատակարարումների ոլորտում նախագծերով:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>