Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության նվազ չափը պայմանավորված է Հայաստանի ներքին խնդիրներով. տնտեսագետ

$
0
0

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության նվազ չափը պայմանավորված է Հայաստանի ներքին խնդիրներով: Այստեղ պետք է գտնել խնդիրը, լուծել, հետո անցնել արտահանման խթանմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատճառով է, որ քաղաքական խնդիրներ չունեցող Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը: 2015 թվականի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրի մեջ Իրանի մասնաբաժինը կազմում է 6 տոկոս:

«Առաջին հերթին պետք է Հայաստանում արտադրության ոլորտում խնդիրները լուծել, հետո անցնել արտահանման խնդիրներին։ Այսինքն՝ կա՞ն այն ապրանքները, որոնք մրցունակ կլինեին Իրանում, արդյոք կա՞ն ապրանքներ, որոնք սպառողներ կգտնեն Իրանում: Արդյո՞ք հայկական ապրանքները մրցունակ կլինեն թե՛ իրենց որակական, թե՛ իրենց գնային հատկանիշները հաշվի առնելով իրանական շուկան: Այստեղ կարելի է խնդիրը գտնել և լուծել»,-ասաց Մանուկյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Իրանի հետ ՀՀ-ն ազատ առևտրի պայմանագիր ունի, համաձայն որի՝ հարևան երկրի հետ մաքսազերծման և մաքսային սակագների հետ կապված խնդիրներ չկան. «Խնդիրը ներքին կարգավորման հարց է»:

Հարցին, թե վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվում դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման խթանման համար, ի՞նչ արդյունք կարող է տալ այն, Մանուկյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ արդյունք կտա այդ խումբը, սակայն այդ ուղղությամբ աշխատել պետք է:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Հայաստանից Իրան խթանման նպատակով կստեղծել աշխատանքային խումբ, իրանական կողմի հետ Իրանի շուկա հայկական արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին:

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>