Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ավելի քան 11 մլն դոլար. Patek Philippe-ի ժամացույցն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկարներ)

$
0
0

Ժամագործության ոլորտի ամենահարգված բրենդներից մեկի՝ Patek Philippe-ի՝ չժանգոտող պողպատից պատրաստված ժամացույցը (Patek Philippe Ref. 1518) Ժնևում կայացած աճուրդում վաճառվել է 11.136.642 դոլարով:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, շատերին կթվա, թե նմուշի աստղաբաշխական արժեքը պայմանավորված է դրա վրա բարձր կարատանոց ադամանդների և ոսկու առկայությամբ, սակայն իրականում ժամացույցն ունի պարզ դիզայն ու պատրաստված է պողպատից:


Աղբյուրը նկատում է, որ 1941թ. ստեղծված ժամացույցի առանձնահատկությունն այն է, որ այն ունի հավերժական ժամատախտակ՝ լուսնային փուլերով ու արաբական թվերով:


Նշվում է, որ Patek Philippe Ref. 1518-ը դարձել է երբևէ աճուրդով վաճառված ամենաթանկ ձեռքի ժամացույցը: Հետաքրքրական է նաև, որ դրա մեկնարկային գինը եղել է 3 մլն դոլար:

 

Image result for Patek Philippe chronograph sold for a $11 million!

Image result for Patek Philippe chronograph sold for a $11 million!

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>