ԱՄՆ նորընտիր նախագահի անունը կրող բազմաթիվ ձեռնարկություններից մեկը՝ Թրամփի համալսարանը, համաձայնել է արտադատարանային համաձայնության շրջանակում 25 մլն դոլարի վճարել խարդախության գործի կարգավորման համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, տեղեկությունը հաստատել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը: Նշվում է, որ վերոհիշյալ գումարից 4 մլն-ը վճարվելու է Շնայդերմանի գրասենյակին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. ամերիկյան իշխանությունները 3 դատական հայց են ներկայացրել Թրամփի համալսարանի դեմ՝ նշելով, որ կրթական հաստատությունն ուսանողներին մոլերեցրել է ու ստիպել վճարել այն ծրագրերի համար, որոնց կարիքը սովորողները չեն ունեցել:
Մեղադրող կողմի պնդմամբ՝ Թրամփի համալսարանը, որը պարտավորվել էր տրամադրել բարձրակարգ կրթական ծառայություններ, իրականում զբաղվել է միայն գումարներ հավաքելով ու ուսանողներին դրդելով մասնակցել թանկարժեք, սակայն անօգուտ սեմինարների:
Բացի այդ մոտ 6.000 սովորողի, ովքեր իրենց ուսուցման՝ անշարժ գույքի շուկայում հաջող ներդրումներ անելու գաղտնիքներին տիրապետելու համար վճարել էին 35.000-ական դոլար, խոստացվել էր անձնական հանդիպում Թրամփի հետ, ինչը, սակայն, տեղի չէր ունեցել: