Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ավելի քան 17 մլն դոլար. Ժնևում վաճառվել է աշխարհի ամենագեղեցիկ երկնագույն ադամանդներից մեկը (լուսանկարներ)

$
0
0

Շվեյցարական Ժնևում կայացած աճուրդի ժամանակ Sotheby's-ը վաճառել է 8.01 կարատ քաշով հազվագյուտ երկնագույն ադամանդ, որը կոչվում է Sky Blue և համարվում է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը:


Ինչպես նշում է euromag.ru-ն, ինքնությունը բացահայտել չցանկացող գնորդը երկնագույն քարի համար վճարել է 17.1 մլն դոլար, ինչը մոտ 8 մլն դոլարով ցածր է աճուրդի տան մասնագետների տված կանխատեսումից:


Աղբյուրը մանրամասնում է, որ Cartier մատանու կենտրոնական հատվածը զարդարող ադամանդը վերջին անգամ աճուրդի էր հանվել 2012թ.՝ վաճառվելով 12.8 մլն դոլարով: Փաստորեն՝ 4 տարվա ընթացքում դրա արժեքը բարձրացել է ավելի քան 5 մլն-ով:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Sky Blue-ն Sotheby's-ի մասնագետների կողմից գնահատվել էր 25 մլն դոլար:

 

Image result for sky blue diamond

 Image result for sky blue diamond

Image result for sky blue diamond

 

 

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>