Մերձարևելյան երկրների տնտեսական աճն «Արաբական գարնան» պատճառով 2011թ. մինչև 2015թ. 614 մլրդ դոլարի վնաս է կրել, ինչի մասին հայտնում է ng.ru-ն` հիմնվելով ՄԱԿ-ի ներկայացրած նոր հաշվետվության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ 614 մլրդ դոլարը 2011-2015թթ. ընթացքում մերձարևելյան տարածաշրջանի ՀՆԱ-ի 6%-ն է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի կազմած հաշվետվությունում:
Նշվում է, որ հաշվարկի իրականացման համար օգտագործվել են մինչ 2011թ. արաբական երկրների համար տնտեսական աճի վերաբերյալ արված կանխատեսումները:
Հայտնի է, որ սա մերձարևելյան տարածաշրջանում հեղափոխությունների շարքի հետևանքով առաջացած տնտեսական վնասի գնահատման առաջին փորձն է ՄԱԿ-ի կողմից: