Իրանի պետական նավթային ընկերությունը և ֆրանս-չինական-իրանական կոնսորցիումը երեքշաբթի օրը ստորագրել են Հարավային Պարս գազային հանքահորի 11-րդ հատվածը շահագործելու մասին համաձայնագիր: Ինչպես հայտնում է «Tasnim News Agency»-ն, ներդրումների գումարը կկազմի 4,8 միլիարդ դոլար:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ համաձայնագիրը նախնական բնույթ է կրում: Պայմանագրի կնքումը, որը, Իրանի նավթի հարցերով նախարար Բիջան Նամդար Զանգանեի խոսքով, պատրաստ է 70 տոկոսով, մեկնարկը նախատեսված է 2017 թվականի սկզբին:
«Հուսով եմ, որ այսօրվա համաձայնագիրը կվերացնի համաշխարհային նավթային ընկերությունների կասկածները Իրանում նրանց ներկայության առնչությամբ»,- փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Զանգանեն:
Միջազգային կոնսորցիումի մեջ են մտնում երեք նավթային ընկերություններ՝ ֆրանսիական Total-ը, չինական CNPC-ն և իրանական Petropars-ը:
Ակնկալվում է, որ Հարավային Պարսի 11-րդ հատվածում առաջին գազի արդյունահանումը սկսվելու է 2020 թվականի մարտին: