Կառավարության նոր նախագծում առողջապահության ոլորտին առնչվող ծրագրերը խիստ տարբերվում են նախորդ կառավարության ծրագրից: 2000-2003 թթ. Հայաստանի առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ նոր նախագծի առողջապահության բաժնում առկա ծրագրերը կանխատեսելի և հեռանկարային չեն:
«Անհասկանալի է, որ չափելի ցուցանիշներից կառավարությունը խույս է տվել, որովհետև ունենք լուրջ ընտրություններ և այս կառավարությունը կարող է ցույց տալ իր արածը ապրիլին արդեն գնահատված: Եթե չունենք ցուցանիշ, ուրեմն ասելիք էլ չունենք. ինչին ենք հասել, հասել ենք, թե ոչ, ժամանակին ենք հասել, թե ոչ»,- հավելեց Մկրտչյանը:
Խոսելով առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին՝ Արարատ Մկրտչյանն առանձնացրեց բնակչության առողջության պահպանման խնդիրները՝ հավելելով, որ ծրագրում գրեթե ոչինչ չկա առողջների առողջության պահպանման մասին՝ ասել է թե խոսքը հատվածային լուծումների մասին է:
Առողջապահության նախկին նախարարը նաև անդրադարձավ դեղերի շուկային: Ըստ Մկրտչյանի՝ այսօր պետությունը որևէ կերպ չի միջամտում դեղերի գների թանկացումը զսպելու կամ գները վերահսկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում