Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Էրդողանն ԱՄՀ-ից և ՀԲ-ից վարկեր վերցնելու պրակտիկան ստրկացման նոր ձև է անվանել

$
0
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զարգացող երկրների` Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից վարկեր վերցնելու պրակտիկան գաղութացման և ստրկացման նոր ձև է, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:


«Այդպիսի գլոբալացումը գաղութացման և ստրկացման նոր ձև է իրենց տնտեսությունը զարգացնել ցանկացող երկրների դեմ: Նրանք ձգտում են ձեռնաշղթաներ դնել տնտեսության, արդյունաբերության, քաղաքական համակարգի և մտքի վրա»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան և նրա հասարակությունը չեն պատրաստվում գաղութ և երկրորդ կարգի մարդիկ դառնալ:



Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles