Բավարական մեքենաշինական ընկերությունը մտադիր է իր i5 էլեկտրական արտաճանապարհային մոդելը թողարկել 2021-ին:
Ինչպես նշում է Business Insider-ը, առաջին անգամ օգոստոսին էր հայտնի դարձել, որ BMW-ն աշխատում է հաջորդ սերնդի i մոդելի վրա և մտադիր է մինչև 2021-ը ամբողջովին էլեկտրական և ինքնագնաց գործառույթով մեքենա ներկայացնել: Նախօրեին պարզ է դարձել, որ էլեկտրական մոդելը արտաճանապարհային է լինելու:
Ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Իեն Ռոբերթսոնի խոսքով i բրենդը երկրաժամկետ և շահութաբեր ճյուղ է, որը կարող է մեծ թվով գնորդների գրավել էլեկտրական մեքենաների շուկայում:
Աղբյուրի տվյալներով` հաջորդ սերնդի i մոդելի ամբողջովի ինքնագնաց տարբերակը կթողարկվի 2025-ին:
BMW-ն հայտնել է, որ ինքնագնաց մեքենաները թողարկելու է Չինաստանում 2021-ին: Ընկերությունը համագործակցում է Tesla-ին նախկինում «ավտոպիլոտ» համակարգ մատակարարող ընկերության հետ:
Նախատեսվում է, որ գերմանական ավտոարտադրողն իր Mini մոդելի առաջին էլեկտրական տարբերակը կներկայացնի 2019-ին, իսկ BMW X3-ի էլեկտրական տարբերակը` 2020-ին: