ՌԴ ռուբլային միլիարդատեր Սերգեյ Ցվիտնենկոն կնոջից՝ Մարգարիտայից, ամուսնալուծվելուց հետո դատարանի որոշմամբ բառի ուղիղ իմաստով կիսել է եռահարկ շքեղ առանձնատունն իր ու կնոջ միջև:
Ինչպես նշում է kp.ru-ն, 52-ամյա Ցվիտնենկոն, հիմնվելով դատարանի կայացրած վճռի վրա, բետոնե պատ է կառուցել Ռուբլյովկա շրջանում գտնվող տանը:
Հայտնի է, որ դատական փորձագետը եկել է նախկին ամուսինների տուն ու որոշել, թե սենյակներից որ մեկն ում է պատկանելու: Արդյունքում այնպես է ստացվել, որ դեպի կնոջը հատկացված սենյակներ տանող աստիճանը հայտնվել է ամուսնուն հատկացված մասնաբաժնում: Այժմ կինը ստիպված է առանձին աստիճան կառուցել իր տարածք մտնելու համար:
Աղբյուրը նկատում է, որ ամուսնու կառուցած պատի պատճառով այժմ կինը չի կարողանում բարձրանալ իր սենյակ:
Այժմ պատը կարելի է քանդել միայն դատարանի որոշմամբ: