Ամերիկյան Apple ընկերությունը հայտնել է, որ Amazon.com կայքից գնել է Apple-ի լիցքավորիչներ և մալուխներ, որոնք նշված են որպես իսկական, և հայտնաբերել է, որ դրանց մոտ 90 տոկոսը կեղծ է, հայտնում է The Wall Street Journal-ը:
Այս հայտարարությունն ընկերությունն արել է այն բանից հետո, երբ երկուշաբթի դատական հայց է ներկայացրել Նյու Ջերսիում գտնվող ընկերության դեմ՝ Amazon-ում վաճառվող կեղծ ապրանքների վերաբերյալ:
Օրենսդրական հայցում Apple-ը նշել է, որ Mobile Star ընկերությունն Apple-ի լոգոներն է տեղադրել մալուխների և լիցքավորիչների վրա, որոնք «տաքանալու, այրվելու և էլեկտրահարման մեծ վտանգ են պարունակում»:
Ընկերությունը նշել է, որ լիցքավորիչներն ու լարերը վաճառվել են Amazon-ում որպես Apple-ի արտադրանք:
Apple-ը նշել է, որ գնել է ապրանքներն Amazon-ում և այնուհետ հայտնել առցանց վաճառողին, որ դրանք կեղծ են: Amazon-ն էլ որպես վաճառող է նշել Mobile Star ընկերությանը: