Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կառավարությունը ՏՏ ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը. Վահան Մարտիրոսյան (տեսանյութ)

$
0
0

Երևանում մեկնարկեց է Ինտերնետ կառավարման հայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նա իր ելույթում նշեց, որ կառավարությունը ՏՏ ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը։

Լրագրողների հետ զրուցում նախարարը մանրամասնեց, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում պիտի լինի հայկական կոնտենտ ունենալը և արտահանելը, որի համար պետք է աշխատեն մասնավոր հատվածն ու կառավարությունը համատեղ։

Անդրադառնալով հարցին, թե կառավարությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի բիզնես տեսանկյունից հետաքրքրվողներին շահագրգռելու համար, նախարարն ասաց. «Կառավարությունը միայն պետք է աջակցի, չխանգարի, օրենսդրական համապատասխան դաշտ պիտի ստեղծի, ինչպես վարչապետը շատ հաճախ նշում է, պետք է ներդրողի ձեռքից բռնել, տանել ամեն տեղ, որ խոչընդոտները վերանան»,-շեշտեց Վահան Մարտիրոսյանը։


Մանրամասները՝ տեսանյութում.

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>