Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

$
0
0

Համաձայն Բանկի տարածած հաղորդագրության՝ Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից Բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: Այսպիսով՝ կանոնադրական կապիտալի 7 մլրդ դրամով ավելացումից հետո, նորմատիվային ընդհանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ:

Բանկը որպես հայաստանյան շուկայի առաջատար մասնակից զարգացնելու հստակ ռազմավարությանը համապատասխան՝ նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործիքներ:

Կապիտալի աստիճանական համալրմանն ու ամրապնդման գործընթացի հետ միաժամանակ, Բանկն իրականացնում է նաև կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքներ:

Բանկում առանձնահատուկ նշեցին երկարաժամկետ զարգացման ռազմավարությանն ուղղված նոր մոտեցումների մասին, որի շրջանակներում արգենտինահայ հայտնի գործարար  Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ Բանկում ձևավորվել է  Ներդրումային ծրագրերի հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բազմակողմանի վերլուծությունը, ներդրումային գրավչության բացահայտումը, ինչպես նաև դրանց իրագործելիության գնահատումը: Հանձնաժողովը համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:

Աշխատանքների արդյունքում ակնկալվում է առաջնային արտադրության համար հավելյալ արժեքի ստեղծող ճյուղերում, ինչպիսիք են  գյուղատնտեսությունը,  հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան,  աջակցել արտահանման խթանմանն ու բնապահպանական ռիսկեր չպարունակող այլ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Ծրագրերը կդիտարկվեն և կառաջարկվեն հետագա երկարաժամկետ բանկային ֆինանսավորման և սփյուռքահայ ներդրողների ներդրումների  ներգրավման նպատակով:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>