Ամերիկյան Caelus Energy նավթագազային ընկերությունը հայտնել է Ալյասկայում՝ Հյուսիսային բևեռագծից 480 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում, նավթի խոշոր պաշարներ հայտնաբերելու մասին:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ընկերությունը կկարողանա տվյալ տեղանքում մինչև 2.4 մլրդ (321 մլն տոննա) բարել նավթ արդյունահել:
Հայտնի է, որ Caelus Energy-ն մտադիր է մոտ 200 կմ երկարությամբ ստորջրյա խողովակաշար կառուցել արդյունահանվող նավթի տեղափոխման համար: Ենթադրվում է, որ կառուցման աշխատանքները կարժենան 800 մլն դոլար:
Պարբերականը կանխատեսում է, որ նոր խողովակաշարի կառուցումը, ըստ ամենայնի, կառաջացնի բնապահպանական կազմակերպությունների դժգոհությունն ու ցույցերի նոր ալիք կբարձրացնի: