Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

$
0
0

Forbes ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիներիների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը 23-րդ անգամ գլխավորել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Վերջինիս ունեցվածքը Forbes-ը գնահատել է 81 մլրդ դոլար, որը 6 մլրդ-ով ավելին է, քան մարտին էր, երբ ամսագիրը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որը ևս գլխավորել էր Գեյթսը:

Երկրորդ տեղը հարուստ ամերիկացիների ցանկում զբաղեցրել է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը` 67 մլրդ դոլարով: Մարտին հրապարակված համաշխարհային ցուցակում միլիարդատերը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը:

Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը եզրափակում է առաջատար եռյակը` 65.5 մլրդ դոլարով:

Ամերիկացի մեծահարուստների ցանկում 4-րդ տեղը զբաղեցրել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը կազմում է 55.5 մլրդ դոլար: Նրան հաջորդում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 49.3 մլրդ դոլարով:

Նշվում է, որ կականց թիվը ցուցակում 46-ից հասել է 50-ի: Նրանցից ամենահարուստը դարձել է Wal-Mart  կայսրության ժառանգորդուհի Էլիս Ուոլտոնը` 35.4 մլրդ դոլարով: Ընդհանուր ցանկում նա զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ցանկում տեղ գտած ամենաերիտասարդ ամերիկացին Snapchat-ի 26-ամյա համահիմնադիր Էվան Շպիգելն է, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 2.1 մլրդ դոլար: Նա գտնվում է 335-րդ տեղում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>