Եվրոպական բանկերը պատրաստվում են աշխատատեղերի մասշտաբային կրճատումներ իրականացնել` կարգավորողների առավել կոշտ օրենքներով և բացասական տոկոսադրույքով պատճառված եկամուտների նվազման ֆոնին:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, օրինակ, հոլանդական ING Group N.V. բանկային-ապահովագրական ընկերությունը մտադիր է 5800 աշխատատեղ կրճատել առաջիկա 5 տարում, քանի որ ցանկանում է կենտրոնանալ համացանցային և բջջային գործունեության վրա, ինչպես նաև ավտոմատացնել համակարգերը:
Նրա մրցակից՝ ABN Amro Group NV հոլանդական խոշորագույն բանկերից մեկը անցյալ ամիս հայտնել էր մինչև 2020 թվականը մոտ 1300 աշխատակիցների կրճատելու մտադրության մասին:
Անցյալ շաբաթ գերմանական Commerzbank AG բանկը հայտարարել է 9600 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, իսկ իսպանական Banco Popular Espanol SA-ն` մոտ 3000: