Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իրանը չի սառեցնի նավթի արդյունահանումը

$
0
0

Իրանը չի սառեցնի նավթի արդյունահանումը: Այդ մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի ներկայացուցիչների նիստի արդյունքներով լրագրողներին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

 

«Սառեցում չի լինի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը կնվազեցնի արդյունահանումը, գրում է «Независимая Газета»-ն:

 

Ընդ որում՝ նա հավելել է՝ թե որքան Իրանը կարդյունահանի՝ «կախված կլինի նոյեմբերին ՕՊԵԿ-ի պաշտոնական հանդիպման որոշումից»:

 

ՕՊԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն Ալժիրում անցկացված ոչ պաշտոնական հանդիպմանը համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալներն օրական 32.5 մլն բարել մակարդակի վրա սառեցնելու մասին: ՕՊԵԿ-ը մտադիր է դիմել մյուս երկրներին` կոչ անելով միանալ համաձայնագրին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>