Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Գուրգեն Արսենյանը հասկացել է, թե Հարկային նոր օրենսգրքի շահառուն ով է և նրան հորդորում է երկրի ներքին գործերին չմիջամտել

$
0
0

 

ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» նախագծի քննարկմանը ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ի վերջո հասկացել է, թե այս «Հարկային օրենսգրքի» շահառուն ով է:

Նա նշեց, որ  շարունակում է մնալ նույն տեսակետին, որ այս փաստաթուղթը դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ, և առաջին ընթերցման ժամանակ նման հայտարարություն անելով՝ ընդամենը ցանկացել է ուշադրությունը հրավիրել, որ ողբերգական վիճակում գտնվող տնտեսության բեռը թեթևացնելու համար տնտեսական մոտեցումներ են պետք:

«Ինձ հետաքրքրում էր, թե այս «Հարկային օրենսգրքի» հիմնական շահառուներն ովքեր են լինելու, և ինձ համար պարզություն մտցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսի հարցազրույցը «Ազատությանը»»,- ասաց նա և նշեց, թե տիկինն ասել էր, որ  եթե ՀՀ-ն ընդունի այս «Հարկային օրենսգիրքը»՝ ՀՀ-ին մեծ օգուտներ կբերի, ՀՀ-ին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում:  

Նա շարունակեց մեջբերել Սանչեսի «տարօրինակ հայտարարությունը»: «ՀՀ-ն միջազգային աջակցության կարիք ունի, ներդրումների կարիք, միջազգային շատ հայտնի կազմակերպություններ ՀՀ-ն դիտում են որպես ներդրումներ անելու վայր, սա կարևոր ազդանշան է, «Հարկային օրենսգիրքը» փոխելով՝ ՀՀ-ն ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին, մեծ գումարներ կգան: Եթե դա տեղի չունենա, հասկանո՞ւմ եք, թե ինչ կարժենա երկրի համար»,- վերջացնելով մեջբերումը՝ հայտարարեց, թե ինքն այս հայտարարությունը համարում է «երկրի ներքին գործերին միջամտություն»:

«Ես ուզում եմ հարց տալ տիկին Սանչեսին. քանի՞ անգամ դուք պետք է փորձեք այդ  նույն ուղտը ծախել ՀՀ պետության վրա, որը մենք անընդհատ վճարել ենք ու չկա: Եթե գիտեի՞ք, սկզբից փոխեիք, երբ ՀՀ-ին վարկային բեռ էիք տրամադրում, որը  դարձել է 5,5 մլրդ, այդ ժամանակ խոսեիք: Հիմա պարզ է, որ իրենք իրենց երկրի դարդն են, որ վարկերը տվել են՝ ուզում են հետ ստանալ, ես՝ իմ երկրի տնտեսվարողների դարդն եմ, որոնք, ցավոք, ունեն ՀՀ-ից հեռանալու և այլ երկրներում իրենց տնտեսական գործունեությունը ծավալելու մտադրություն»,- ասաց նա և նշեց, որ ինքը, ցավոք սրտի, չունի այդ գործիքները, որպեսզի մարդկանց ապացուցի, որ ՀՀ-ում ավելի շահավետ է աշխատել և ուստի նշեց, որ դեմ է լինելու այս օրենքի նախագծին:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>