«Չինական ավիաուղիներ» ընկերությունը մտադիր է 1 տրիլիոն դոլար ծախսել հաջորդ 2 տասնամյակների ընթացքում նոր օդանավեր ձեռք բերելու համար, քանի որ երկիրը պատրաստվում է օդային ճամփորդությունների մեծացող պահանջարկի բավարարմանը:
Ինչպես հաղորդում է CNN-ը` մեջբերելով Boeing ընկերության նոր կանխատեսումները, այդ գումարով նախատեսվում է 6810 օդանավ ձեռք բերել` Չինաստանը դարձնելով «առաջին տրիլիոն դոլարանոց ավիացիոն շուկան»:
Ըստ Boeing-ի մարքեթինգի փորձագետի` Չինաստանում օդային երթևեկությունը հաջորդ 20 տարում կաճի տարեկան 6.4 տոկոսով:
Ենթադրվում է, որ մատակարարվելիք ինքնաթիռների երեք քառորդը նախատեսված կլինեն ինչպես բիզնես, այնպես էլ զբոսաշրջային ուղևորությունների համար և կկարողանան 90-230 ուղևորների տեղափոխել: