Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է 7-րդ սերնդի նոր iPhone սմարթֆոնը վաճառքի հանել սեպտեմբերի 16-ից, սակայն բրենդի սիրահարներն արդեն սկսել են հերթ կանգնել խանութների դիմաց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնավորապես Միացյալ Նահանգներում և Գերմանիայում բազմաթիվ մարդիկ վրաններ են խփել ու «ճամբարներ» ստեղծել խանութների առաջ՝ ցանկանալով առաջինը ձեռք բերել բաղձալի սմարթֆոնը:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ որոշ մարդիկ նույնիսկ 3.000 դոլար են վճարել հերթում իրենց տեղը պահելու համար: