Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հարի Փոթերի մասին գրքի հեղինակը վաճառքի է հանել իր 48 մետրանոց շքեղ զբոսանավը

$
0
0

Բրիտանացի գրող, Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը վաճառքի է հանել իր Amphitrite զբոսանավը, գրում է The Yacht Harbour գործակալությունը:

 

48 մետր երկարություն ունեցող զբոսանավի արժեքը գնահատվել է շուրջ 17,8 մլն եվրո:

 

Զբոսանավը ձևավորված է 1930-ականների ոճով, ներսում կա 5 խցիկ, որոնք կարող են տեղավորել 10 հոգու: Այն կարողանում է 22 կմ/ժ արագություն զարգացնել և ունի 480 ձիաուժ հզորությամբ երկու շարժիչ:



Այն կառուցվել է թուրքական Turquoise Yacht նավաշինական ընկերության կողմից: 2006թ.-ին նավը գնել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը: Նա փոխել է ներքին հարդարանքն ու զբոսանավի ներսը պատել թավշյա կտորներով: 



Ինչպես հաղորդել էր The Sun-ը, Ռոուլինգն այս զբոսանավը գնել է 2016թ.-ի սկզբին՝ վճարելով 26 մլն եվրո:

 

 

Image result for joanne rowling

Ռոուլինգին համաշխարհային ճանաչում է բերել Հարի Փոթերի մասին գրքերի շարքը: Դրանք թողարկվել են 1998-ից մինչև 2007թ.: Գրքերը թարգմանվել են 77 լեզվով և հրատարակվել շուրջ 450 մլն օրինակով ամբողջ աշխարհում: 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>