Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Սեպտեմբերի 2-ին ՌԴ-ից Թուրքիա կմեկնի արգելքի չեղարկումից հետո առաջին չարտերային չվերթը

$
0
0

Ռուսական «Ինտուրիստ» ընկերությունը դեպի թուրքական Անտալիա զբոսաշրջային քաղաք չարտերային չվերթների բացումը կկատարի սեպտեմբերի 2-ին: Այդ մասին հաղորդվում է տուրօպերատորի կայքում, գորւմ է lenta.ru-ն:

 

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տեղեկություններով՝ թռիչքները կիրականացվեն շաբաթը հինգ օր, Turkish Airlines-ի ինքնաթիռներով, մինչև հոկտեմբերի վերջը:

 

Դեպի Թուրքիա չարտերային թռիչքների վերսկսման մասին խոսում են նաև TUI ընկերությունում, սակայն հստակ ժամկետներ դեռ չեն նշվում:

 

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Meduza գործակալության հաղորդմամբ` համապատասխան հրամանագիրն օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>