Սիրիայի և Լիբանանի հնությունների «սև շուկան» լցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից վաճառվող կեղծ իրերով:
Առգրավված հնագույն իրերի մոտ երեք քառորդը կեղծ է եղել: Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների և թանգարանների բաժնի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը, գրում է РИА Новости-ն:
2013 թվականից Սիրիայի և Լիբանանի «սև շուկաներում» կեղծ թանկարժեք իրերի տոկոսը 30-ից հասել է մոտ 70 տոկոսի:
Դամասկոսում առգրավված իրերի թվում է Աստվածաշնչի և Ղուրանի 30 կեղծ օրինակ, 450 «միջնադարյան ոսկեդրամ», կեղծ արձաններ:
Աբդուլքարիմի խոսքով՝ որոշ կեղծ իրեր բավականին դժվար է եղել տարբերակել օրիգինալից: