Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Առաջիկա 3 տարիներին կանխատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 % աճ. ԿԲ կանխատեսում

$
0
0

Բանկային համակարգում 2016-2018թթ. ակտիվների միջին տարեկան աճը կկազմի 8.8 տոկոս, վարկերի միջին տարեկան աճը` 13.3 տոկոս: Վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում կավելանա` 2018-ին կազմելով 66.4 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կանխատեսումները տեղ են գտել ՀՀ կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018» զեկույցում:

Նշյալ ժամանակահատվածում նախատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ, իսկ ընդհանուր կապիտալը տարեկան կաճի միջինում 22.7 տոկոսով` հիմնականում շահույթի և կանոնադրական կապիտալի հաշվին: Կանոնադրական կապիտալի տեսակարար կշիռը ընդհանուր կապիտալում 2015-ին 69 տոկոսից կնվազի ու 2018-ն կկազմի 65 տոկոս: Նշյալ ժամանակահատվածում ՀՀ բանկային ընդհանուր կապիտալը կաճի 79 տոկոսով:

2016-2018-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27.2 տոկոսով: Ընդ որում` ֆիզիկական անձանց ավանդների աճը կանխատեսվում է 28.9 տոկոս, իրավաբանական անձանց ավանդները կավելանան 23.8 տոկոսով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3.54 տոկոսով` 2015թ. վերջին 60.6 տոկոսից 2018թ. հասնելով 64.1 տոկոսի:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>