WTI ապրանքանիշի նավթի գների արագ աճը (վերջին երկու շաբաթում դրանք բարձրացել են ավելի քան 20 տոկոսով հունիսյան անկումից հետո) կարող է բերել ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայրերում արդյունահանման ծավալների ավելացմանը, ինչը կխաթարի նավթային շուկան:
Ինչպես փոխանցում է РБК-ն` այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով փորձագետների կանխատեսումները: Թերթաքարային նավթի որոշ խոշոր արտադրողներ, այդ թվում` Devon Energy Corp. և Pioneer Natural Resources Co. ընկերությունները, արդեն զգուշացրել են իրենց ներդնողներին աշնանը հորատման աշխատանքների ծավալը մեծացնելու պատրաստականության մասին:
Jefferies Group-ի տվյալներով` թերթաքարային հանքավայրերի յուրացման գործում մասնագիտացող 10 ընկերություն վերջերս մեծացրել են իրենց բյուջեները մոտավորապես 1.1 մլրդ դոլարով: